Home

Armenia Neighborhood Businesses

Latest Updates

@Moviyan 2017-12-26

Մանկական գլխակապեր♥️🎁❣️❄️✨🌲 📲+37498231223

@Telia-Med CJSC 2016-05-22

Բիոնիկական վերջույթները փոխում են բժշկության պատկերը Նոր տեխնոլոգիաների կիրառման այս ոլորտն ամենամոտն է վերջնական ու պրակտիկ իրագործմանը, քանի որ ժամանակակից ռոբոտաշինությունը հասել է անհրաժեշտ մակարդակին: Ինքը՝ «բիոնիկական» հասկացությունն առաջացել է «բիոնիկա» բառից. դա գիտության կիրառական ուղղություն է, որն ուսումնասիրում է տեխնիկական սարքերում ու համակարգերում կենդանի բնության մեջ առկա կազմակերպչական սկզբունքների, գործառույթների, կառուցվածքների ու հատկություննների կիրառման հնարավորությունները: Բիոնիկան սերտորեն կապված է բազում գիտական ուղղվածությունների՝ կենսաբանության, քիմիայի, կիբերնետիկայի, ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, կապի, հաղորդակցության և այլնի հետ: Կոգնիտիվ նյարդաբանության ոլորտում տարիների հետազոտությունները, էլեկտրոնային մասերի չափերի փոքրացումն ու նոր կոմպոզիտային նյութերի ստեղծումը թույլ են տալիս տեղադրել վերջույթների՝ բավականին աշխատունակ պրոթեզներ, որոնք կառավարվում են անմիջապես ուղեղից եկող ազդակներով: Իհարկե, բնական վերջույթների լիակատար վերարտադրումը բարդ խնդիր է, սակայն բազում հաջողված հետազոտություններ ուղղված են հենց դրան: Բիոնիկական վերջույթները ոչ միայն բավարար ճկուն պետք է լինեն, այլև զգայուն, ինչը հնարավոր է իրագործել միայն երկկողմանի կապի միջոցով. պրոթեզը ոչ միայն ազդակներ պետք է ստանա ուղեղից, այլև կարողանա պատասխան ազդակներ ուղարկել, ինչը թույլ կտա հիվանդին բառից բուն իմաստով զգալ հպումները: